«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հեռանում է քաղաքականությունից: Ամենայն հավանականությամբ՝ նա կսկսի դասավանդել ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, որի հետ նա ունի սերտ հարաբերություններ։
Այսօր ժամը 16:00-ին ՀԱԿ-ը կբողոքարկի խորհրդարանի ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան դեռևս բողոք չի ներկայացրել՝ ասել է ԿԸՀ-ում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ դեռ աշխատում են բողոքի վրա։
ԱԺ նիստերը չեն կայանում՝ քվորում չկա, բայց լրագրողները շարունակում են խորհրդարան գնալ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրել են փոխնախագահների պաշտոնի մասին: Նա պատասխանեց, որ երեք փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմությունից:
Երևանի ավագանու ընտրարշավի ամենազարմանալի դրվագն այն էր, որ խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը հրաժարվեց այս ընտրություններին մասնակցելուց։
Ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանը որոշեց իր «Երկիր ծիրանիի» հետ միայնակ մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը, և դա այն դեպքում, երբ «Ելքից» ևս ցուցակը ղեկավարելու առաջարկ էր ստացել։
ԿԸՀ-ն քննարկեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը՝ Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հանձնաժողովը՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման որոշում կայացնելը պետք է քննի դաշինքի ներկայացրած դիմումը և որոշման մեջ ամրագրի նաև դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը:
«Ադբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման հուշագրի հաստատման մասին» օրինագիծը, որը երկու երկրների միջև ստորագրվել էր դեռևս հուլիսին, ներառվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում...